Հասարակություն

Վերջին զանգ. ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 158 տրանսպորտային միջոց

Վերջին զանգի հանդիսությունների շրջանակներում՝ մայիսի 22-ի ժամը 07.00-ից մինչև մայիսի 23-ի ժամը 02.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 158 տրանսպորտային միջոց, որից 45-ը` Երևանում, 113-ը` մարզերում: 58 ավտոմեքենա վարել են անչափահասներ, 39 վարորդներ տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում, 61 ավտոմեքենայի վարորդներ երթևեկել են այլ խախտումներով և առանց համապատասխան փաստաթղթերի: Նշված ժամանակահատվածում մարմնական վնասվածքների ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքեր չեն արձանագրվել:

Ցուցադրել ավելի
Back to top button