Հասարակություն

ԵՊՀ քիմիայի եւ բնագիտական ֆակուլտետները պահանջարկ չունեն

aidaavetisyan
Առջևում ընդունելության քննություններն են  և մայիսի 5-ից սկսվել է ընդունելության քննություններին մասնակցելու համար  դիմորդների հայտերի ընդունման առաջին փուլի գործընթացը: Այն կտևի մինչև հունիսի 1-ը: Հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը  կկայանա հայտագրման երկրորդ փուլը: ԵՊՀ –ի 53 ֆակուլտետներում այսօրվա տվյալներով  դիմել է  դեռևս 1900 դիմորդ, իսկ Խաչատուր Աբովյանի անվան  պետական մանկավարժական համալսարանում նախորդ դարվա հետ համեմատ  այս տարվա դիմելիությունը գրեթե նույնն է: Մանկավարժական 52 մասնագիտությունների գծով  կրթություն ստանալու հայտ  է ներկայացրել  744  դիմորդ:


Ինֆորմատիկա, ֆիզիկա, ռադիոֆիզիկա, կիրառական մաթեմատիկա, քիմիա, դեղագիտություն, արվեստաբանություն, լեզվաբանություն՝ ռուսերեն, թարգմանչական գործ, իրանագիտություն և եկեղեցաբանություն.
սրանք այն մասնագիտություններն են, որոնց  պահանջարկը դեռևս մայր բուհում քիչ, կամ նույնիսկ չկա, սակայն  ԵՊՀ-ի  հայտերն ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար  Վաչագան Գալստյանը հուսով է, որ դեռևս ժամանակ կա և բացը հնարավոր է լրացվի:

Խաչատուր Աբովյանի անվան  պետական մանկավարժական համալսարանում պահանջարկը քիչ է քիմիա և բնագիտություն մասնագիտություններում, հայտերն  ավելի շատ են    մաթեմատիկա, կենսաբանություն, պատմություն,  իրավագիտություն, հայ և ռուս բանասիրություն, մանկավարժություն,  հոգեբանություն, տարրական կրթություն, լրագրություն, պարարվեստ, հագուստի մոդելավորում բաժիններում:

Ի դեպ,  վերջին մասնագիտությունը երկրորդ տարին է, որ գործում է համալսարանում, սակայն  հայտերն ընդունող  հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտաշես Մարտիրոսյանի  խոսքով՝ դիմորդների  հոսքը  նկատելի է:  Այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, այնուամենայնիվ,  որոշ մասնագիտություններ մնում են պահանջված, կարելի ասել մոդայիկ և ամեն տարի այդ ֆակուլտետներում  ուսանողների   պակաս չի նկատվում, նույնիսկ սակավաթիվ  դիմորդների  պարագայում:

«Իրավագիտություն, լրագրություն, տնտեսագիոտթւան ֆակուլտետի կառավարում մասնագիտությունն է, միջազգային հարաբերությունները, հանրային կառավարում և ռոմանոգերմանական բանասիրության  ֆակուլտետի անգլերեն լեզվով երեք մասնագիտությունները»:

Համալսարաններում   դիմորդ ապահովելու նպատակով  հանրապետության որոշ  պետական բուհեր, սկսել են  նվազեցնել միասնական քննություն հանձնելու առարկաների թիվը՝ դրանով թեթևացնելով դիմորդի հոգսը:

Իսկ մանկավարժական համալսարանում  օտար լեզուների, պատմության և իրավագիտության ֆակուլտետների համար չի պահանջվում  հայոց լեզվի  միասնական քննություն, այլ բավարավում են ատեստատի գնահատականով: Այստեղից էլ հարց է առաջանում, թեթևացնելով  դիմորդի բուհ ընդունվելու  գործընթացը, արդյոք հետագայում չենք վտանգում լավ մասնագետ ունենալու  հնարավորությունը: Վաչագան Գալստյանը համամիտ է դիտարկման հետ, սակայն  կարծում է, որ  իրավիճակը հնարավոր կլինի փոխել միայն բուհերի խոշորացման դեպքում:

«81 բուհ մասնակցում է միասնական քննության արդյուքներով  այս ընդունելությանը, որտեղ կա 11 հազար դիմորդ: Տեղերը երկու անգամ ավելին են, քան  դիմորդների թիվը: Այս պարագայում էլ բնական է, որ 7.5-ով և 8 բալերով ընդունվում են: Կարծում եմ հետագայում անպայմանորեն կգնա բուհերի խոշորացում»:

Գաղտնիք չեմ բացահայտի, երբ նշեմ, որ  դիմորդներից շատերը  բուհ են ընդունվում  դիպլոմն ապահովելու նպատակով: Սակայն երկար տարիներ, շփվելով  դիմորդների հետ, բանախոսները վստահեցնում են, որ մոտեցումները տարեց տարի փոխվում են ՝ դիմորդների մեծ մասը բուհ է ընդունվում գիտելիք ստանալու համար:

Ինչես նախորդ տարիներին, այս անգամ  ևս քննություններից առաջ քննադատվում է հայոց լեզու և գրականություն առարկաների հարցաշարերը, որոնք  հայոց լեզվի մասնագետ Արտաշես Մարտիրոսյանի գնահատմամբ,  ամեն ինչ  սովորեցնում են, բացի խոսքից:

Ցուցադրել ավելի
Back to top button