Հասարակություն

Արեւաշատ Հայաստանում այլուրը հարստացնելու հարկ չկա. էկոլոգի կարծիքը չի կիսում ԱՆ մասնագետը

sonahakobyan
Ալյուրի՝ ֆոլաթթվով եւ երկաթով հարստացում ենթադրող օրինագիծը վերջերս բազմաթիվ վիճաբանությունների տեղիք է տվել: Առողջապահության համակարգի ներկայացուցիչները պնդում են, որ հաստացված ալյուրը կարող մի շարք հիվանդությունների դեմ պայքարի միջոց ծառայել: Որոշ հասարակական եւ քաղաքական գործիչներ էլ կարծում են, որ այն լուրջ ռիսկեր է պարունակում և հաջորդ սերունդների մոտ գենետիկ շեղումների կարող է հանգեցնել: Նրանք չեն բացառում, որ ֆոլաթթվի ավելցուկը կարող է նույնիսկ բերել ուռուցքների հավանականության մեծացմանը։

 

Առողջապահության նախարարության համապատասխան որոշմամբ մանկական սնունդն ու ալյուրն այլևս պետք է հարստացվեն  B9 վիտամինով, այն է՝ ֆոլաթթվով: «Նանետ» միջազգային էկոլոգիական կազմակերպության ներկայացուցիչ Դոլորես Ղափանցյանը, սակայն, այս որոշմանը ոչ միայն դեմ է, այլև կարծում է, որ ֆոլաթթվի քանակի ավելցուկը լուրջ վտանգ է ներկայացնում օրգանիզմին: Ըստ նրա բնական ֆոլաթթուն որպես վիտամին B9 օրգանիզմում չի կուտակվում, նրա հիմնական մասը յուրացվում է և քանի որ ջրալույծ վիտամին է, նա լուծված վիճակում հեշտությամբ հեռանում է օրգանիզմից և որևէ վտանգ չի ներկայացնում: Ավելին՝ հաշվի առնելով, որ մեր սննդակարգում օգտագործվող բոլոր բույսերը հարուստ են ֆոլաթթվով,  էկոլոգը գտնում է, որ լրացուցիչ ֆոլաթթվի կարիք մեր արևաշատ Հայաստանը չունի:

Անդրադառնալով ռիսկերին՝ Դոլորես Ղափանցյանը նշեց որ, ըստ գիտական որոշ ուսումնասիրությունների ֆոլաթթվի չափաքանակի ավելացուկը կարող է բերել քաղցկեղի: Իսկ մանկական ասթմաները շատ են հատկապես այն երեխաների մոտ, որոնց մայրերը հղիության ընթացքում չարաշահել են ֆոլաթթուն: Լսելով այս մեկնաբանությունը՝ առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական ու վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը հակադարձել նրան:

Եթե այն իսկապես վտանգ ներկայացներ, Եվրոպական առաջատար երկրները չէին անցնի սննդամթերքի ֆոլաթթվով հարստացմանը, նշեց Գայանե Ավագյանը: Հայաստանը չէր հետևի այդ երկների օրինակին, եթե իսկապես դրա կարիքը չլիներ:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչն, ի դեպ, նշեց, որ Ֆոլաթթվով հարուստ ալյուրով թխված հացերի և ալյուրի տուփերի վրա անպայման մակնշվելու է, պարունակում է այն ֆոլաթթու, թե՝ ոչ: Քաղաքացիները պետք է ընտրության հնարավորություն ունենան, ֆոլաթթվով հարստացվածն են ուզում գնել, թե՞ ոչ:

Back to top button