Տնտեսական

Քննարկվել են գինեգործությանը վերաբերող հարցեր

«Կառավարությունը շահագրգռված է գինեգործության, խաղողագործության, կոնյակագործության զարգացման, արտադրական և արտահանման ծավալների ավելացման հարցում և պատրաստ է հնարավորինս աջակցել ցանկացած ողջամիտ առաջարկության», — այսօր Հայաստանում գինեգործության ոլորտի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները բարձրացրել են հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը, խաղողի մթերմանը, տեղական և արտասահմանյան նոր տեսակների աճեցմանը, արտերկրում ցուցահանդեսների կազմակերպմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև այլ խնդիրներ:

Ամփոփելով քննարկման արդյունքները` վարչապետը նշել է, որ հետևողական է լինելու տնտեսվարողների բարձրացրած յուրաքանչյուր օբյեկտիվ խնդրի լուծմանը և արհեստական խոչընդոտների վերացմանը: Այս առնչությամբ Հովիկ Աբրահամյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին: Կառավարության ղեկավարը հորդորել է տնտեսվարողներին քննարկված հարցերն ու առաջարկությունները ներկայացնել գյուղատնտեսության նախարարություն և ակտիվ համագործակցել շահագրգիռ նախարարությունների հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button