ԿարևորՔաղաքական

Ռիգայի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագիրն ընդունված է. գտնվել են դիվանագիտական ձեւակերպումներ

ԵՄ Արևելյան գործընկերության ամփոփիչ հռչակագիրն ընդունված է։ Փաստաթղթում ընդգծվում է Եվրամիության աջակցությունը ծրագրի մաս կազմող երկրների տարածքային ամբողջականությանը,անկախությանն ու ինքնիշխանությանը։

Եզրափակիչ փաստաթուղթը ստորագրել են  գագաթաժողովի մասնակից բոլոր երկները, սակայն  միայն Եվրամիության անդամ երկներն են հայտարարել «Ղրիմի անեկսիայի մասին»։

Գագաթաժողովի բոլոր մասնակիցները, այդ թվում Արևելյան գործընկերության երկրները վերահաստատել են «Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի թիվ 68/262 բանաձևի նկատմամբ իրենց դիրքրոշումը», ասված է  փաստաթղթի տեքստում։

Հռչակագրում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նշվում է, որ  Եվրամիությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ներառյալ 2009 թվականից ընդունված հայտարարությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button