Միջազգային

ՌԴ ԱԳՆ. ԵՄ ոչ ադեկվատ մռթմռթոցը

Ռիգայում Արեւելյան գործընկերության գագաթաժողովում կրկնվել են նախկին մոտեցումները, պառակտումը հաղթահարելու քայլի հնարավորությունը կորցված է, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ- ն՝ անդրադառնալով Ռիգայի հռչակագրում Ղրիմին վերաբերող մասին։

«Ռիգայում առանձին մասնակիցների այսրոպեական խնդիրների ճնշման տակ կորսվել է եւս մեկ քայլ մայրցամաքում խորացող պառակտումը հաղթահարելու ուղղությամբ։ Ամփոփիչ փաստաթղթում փաստորեն հաստատվում են նախկին բոլոր մոտեցումները, որոնք հայտնի են «գործնկերության» Վիլնյուսի գագաթաժողովից»,- ԱԳՆ հայտարարությունից մեջբերում է անում ՏԱՍՍ- ը։

Ռուս դիվանագետներն ընդգծել են, որ «ԵՄ- ն հերթական անգամ մռթմռթացել է Ղրիմի հարցում իր ոչ ադեկվատ դիրլորոշումը»։

Back to top button