Մշակույթ

Հայտնի են «Եվրատեսիլ 2015»-ի եզրափկիչ անցած երկրների անունները

Երեկ երեկոյան տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: Հայտնի դարձան եզրափկչի ուղեգիր ստացած երկրների անունները: Դրանք են՝ Լիտվան, Լեհաստանը, Սլովենիան, Շվեդիան, Նորվեգիան, Մոնտենեգրոն, Կիպրոսը, Ադրբեջանը, Լատվիան, Իսրայելը:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին, տեղի ունեցավ մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ հեռուստադիտողների ու ժյուրիի տված ձայներով եզրափակիչ փուլ անցավ Հայաստանը ներկայացնող Genealogy խումը «Face the Shadow»երգով: Հայաստանի հետ եզրափակիչ փուլ անցան նաև Ալբանիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Հունաստանի, Էստոնիայի, Հունգարիայի, Վրաստանի, Սերբիայի, Բելգիայի մասնակիցները:

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Ավստրալիան եւ իհարկե Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող:

Նշենք, որ մայիսի 23-ին կայանալիք եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը ելույթ է ունենալու 6-րդը:

Ցուցադրել ավելի
Back to top button