Միջազգային

Թուրքիայի ԱԳՆ խոսնակը Ռուսաստանին մեղադրում է չերքեզների ցեղասպանության մեջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ ռուսական կայսրությունը Կովկաս ներխուժելու ժամանակ ոչնչացրել է հազարավոր մարդկանց` այդ թվում նաև չերքեզների, հայտնում է Ermenihaber- ը

Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության` Բիլգիչը, պատասխանելով չերքեզների մասին լրագրողների հարցին, պնդել է, որ, 1864թ. մայիսի 21-ին ռուսական զորքերը ներխուժելով Կովկաս ու օկուպացնելով», տեղաբնակ ժողովուրդների դեմ  նախ համակարգային ճնշումներ են իրականացրել, ապա` կոտորածներ: Այդ պատճառով կովկասյան ժողովուրդներից հազարավոր մարդիկ ստիպված գաղթել են Օսմանյան կայսրություն:

Բիլգիչն իր մտահոգությունն է հայտնել, որ նշված դեպքերը մինչև հիմա  արձագանք չեն գտել  միջազգային հարթակներում ու չեն ստացել արժանի գնահատական:«Այդ մեծ ողբերգությանը զոհ գնացածների հիշատակի առջև խոնարհվելով` բոլորին կոչ ենք անում արդար հիշողության հիման վրա հենվենք ու խորհենք, թե ինչպես կարելի է գալիք սերունդներին թողնել ավելի խաղաղ, ավելի համերաշխ ապագա»,- Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակը:

Ի դեպ՝ հետաքրքրական զուգադիպությանբ չերքեզների տեղահանությանն այսօր անդրադարձել է նաև թուրքական «Yeni Söz» պարբերականը  «Ցեղասպանությունը սա է, Պուտին»/«Это и есть геноцид, Путин» վերնագրով հոդվածում:

«Հայերի տեղահանությունը ցեղասպանություն անվանող Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Պուտինին հարց ենք ուղղում. ի՞նչ է 1829-1900 թվականներին ռուս զինվորների կողմից 1մլն 200հզ. չերքեզների կոտորածի անունը»,- գրել է թերթը:

Ցուցադրել ավելի
Back to top button