Էդգարս Ռինկևիչս.ԵՄ-Հայաստան վիզայի ռեժիմի ազատանականացումը՝ հնարավոր


Ռիգայում այսօր անցկացվում են Եվրամիության երկրների առաջնորդների և «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցների՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի և Ադրբեջանի բանակցությունները։ Դրան ընդառաջ «Коммерсантъ»-ը զրուցել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հետ։
Խոսելով այն մասին, թե չկան արդյոք անհանգստություններ, որ Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկումը կարող է նախադեպ հանդիսանալ կովկասյան տարածաշրջանի այլ երկրների համար կամ վիրավորել Թուրքիային, նախարարը նշել է, որ իրենք վիզայի ազատականացման հնարավորություն են ընձեռում բոլոր գործընկերներին։
«Մենք գործընկեր բոլոր երկրներին ընձեռում ենք վիզային ռեժիմի ազատականացման հնարավորություն: Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում մենք հստակ առաջընթաց ունենք: Մենք խոսում ենք Բելառուսի հետ վիզային ռեժիմի դյուրացման, այլ ոչ ազատականացման մասին, չնայած իրավական տեքստերը դեռևս պատրաստ չեն: Եթե Հայաստանը կամ Ադրբեջանը ցանկանան և բոլոր չափանիշներին բավարարեն, ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում` նրանց նման հնարավորություն ընձեռելու համար: Մոլդովայի հետ մենք արդեն ացնել ենք առանց վիզային ռեժիմի», -ասել է Ռինկևիչսը:
Անդրադառանալով Հայաստանի հետ շրջանակային համաձայնագիր նախապատրաստելու վերաբերյալ արված հայտարարություններին` Լատվիայի արտգործնախարարը հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստ է Երևանի հետ բանակցություններ սկսել նոր համաձայնագրի վերաբերյալ, որն արդեն հիմնված կլինի այն մշակումների վրա, որոնք արվել են 2013 թվականին Ասոցացման համաձայնագրի շուրջ: «Սկզբունքային տարբերությունը կլինի այն, որ Հայաստանն այժմ ԵԱՏՄ անդամ է: Մենք կփնտրենք տարբերակներ, որ Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցությամբ պայմանավորված պարտականությունները չհակասեն մի շարք ոլորտներում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը»,- հայտնել է Ռինկևիչսը: