ԿարևորՔաղաքական

Գագիկ Հարությունյան.«ՍԴ բարեփոխումների նկատմամբ մերժողականությունը նվազել է»

lusinevasilyan
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյնան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է, թե որ փուլում է գործընթացն ու ինչ է սպասվում առաջիկայում: Հանձնաժողովն իր աշխատանքն, ըստ Հարությունյանի, կավարտի աշնանը, թե երբ նախագիծը կդրվի հանրաքվեի, առայժմ պարզ չէ: Հանձնաժողովի նախագահն այսօր նաև հայտնել է, որ արդեն պատրաստ են նախագծի առաջին երեք՝ իրավունքներին ու ազտություններին վերաբերող  գլուխները: Դրանց վերաբերյալ արդեն կան նաև Վենետիկի հանձնաժողովի առաջին գնահատականները:

 

 

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը չի կիսում այն գնահատականը, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ չկա քաղաքական լայն համախմբում: Դրա բացակայութայն դեպքում գործընթացն ընդհանրապես անիմաստ կլիներ ՝ ասում է Սահմանադրական դատարանի նախագահը և նկատում, որ  քաղաքական ուժերի դիրքորոշումներն այսօր

«Ի սկզբանե մոտեցումը  բացարձակ մերժողական էր: Սկզբնական թեզն այն էր, թե բովանդակային քննարկումների մեջ չենք մտնելու: Բայց այդ դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություն տեղի ունեցավ»:

Քաղաքական ուժերը սկսեցին  բովանդակային առաջարկներ ներկայացնել,  որոնք պետք է քննարկվեն հանձնաժողովի կողմից ու հաշվի առնվեն նախագիծը մշակելիս: Գագիկ Հարությունյանը կարծում է, որ կուսակցությունների  դիրքորոշումների մեղմման այս գործընթացը դեռ ավարտված չէ:

«Եթե այս գործընթացը հանգեցնի նրան, որ այդ քաղաքական կոնսոլիդացաին ունենա նկատելի որակ, ապա սա բովանդակային քննարկումներն ավելի բովանդակային կդարձնի»:

Մասնագիտական հանձնաժողովն ավարտել է  Սահմանադրության նախագծի  առաջին 3 գլուխների մշակումը:  Գործող սահմանադրության՝ հիմնարար իրավունքներին ու ազատություններին վերաբերող 2 բաժինները նոր նախագծում դարձել են 3-ը, գործող 61 հոդվածները՝ 86-ը: Գագիկ Հարությունյանը առաջին երեք գլուխները սահմանադրության ամենալուրջ ու պատասխանատու հատվածն է համարում:  Ի դեպ, դրանք արդեն նեկայացվել  են նաև Վենետիկի հանձնաժողովի փորձագետների քննարկմանը: Գնահատականներն ընդհանուր առմամբ դրական են, կան նաև որոշ վերապահումներ: Օրինակ, հանձնաժողովին առաջարկվել է ռազմական և արտակարգ դրության ժամանակ իրավունքների հնարավոր սահմանափակումներն ամրագրելիս ավելի խիստ լինել:

«Հետաքրքիր է, բայց մենք ավելի քիչ իրավունքներ էինք ներառել սահմանափակման դաշտ, իսկ իրենք առաջարկում էին ավելացնել այդ իրավունքների շարքը»:

Քաղաքական ուժերի հետ հանձնաժողովը մինչ այս պահը բովանդակային քննարկումներ  չի ունեցել: Դրանք նախատեսում է անել հունիսի առաջին տասնօրյակի ընթացքում: Քննարկումներ կլինեն այն ուժերի հետ, որոնք առաջարկներ են ներկայացրել: Դրանք 14-ն են: Խորհրդարանական ուժերից առաջարկներ, հիշեցնենք,  արել են ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն: ԲՀԿ-ի դիքրորշումն առայժմ միանշանակ չէ:

«Իրենք ասում են, որ կմասնակցեն միայն այն գլուխների քննարկմանը և առաջարկներ կներկայացնեն միայն այն խնդիրների վերաբերյալ, որոնք կառավարման համակարգին չեն առնչվում»:

Գագիկ Հարությունյանն ասում է, որ   եթե փոփոխություններն ընթանան հանձնաժողովի մասնագիտական մոտեցումների, պատկերացումների համաձայն, ապա կլուծեն երկրի համար առանցքային նշանակություն ունեցող բազմաթիվ  հարցեր:  Ամենակարևորը  կհաղթահարեն  սահմանադրականության դեֆիցիտը:

ԲՀԿ-ն, ինչպես նաև ընդդիմադիր ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», հիշեցնենք, դեմ են կառավարման խորհրդարանական համակարգի ներդրմանը: Փաստարկներից մեկը կուսակցական համակարգի  անկատարությունն է: Գագիկ Հարությունյանը կարծում է, որ կուսակցությունների չկայացածության մասին հանրային ընկալումնրեը փոքր-ինչ աղավաղված են: Նշում է, որ դրանց կայացած չլինելը  վտանգավոր է կառավարման ցանակացած համակարգի պայմաններում:  Ի դեպ, նախորդ տարվա հաշվետվության մեջ ՍԴ-ն ամրագրել էր այսպիսի մի գնահատական. երկրում քաղաքական, տնտեսական և վարչական ներուժի սերտաճումը դարձել է ազգային անվտանգության սպառնալիք:

«Համակարգն այդպիսին դարձել է գործող սահմանադրության պայմաններում: Խորացնե՞նք դա, թ՞ե փորձենք լուծումներ գտնել ու կայացնել կուսակացությունները»:

Իսկ ահա ի պատասխան ընդդիմախոսների մյուս հակափաստարկին, թե նախագիծը ծառայելու է իշխանությունների վերարտադրությանը, Գագիկ Հարությունյանը հետևյալ  դիտարկումն է անում:

«Եթե գործող իշխանությունը նպատակ ունենա, վերարտադրության, ապա դրա հնարավորույունները շատ ավելի մեծ են գործող Սահմանադրության պայմաններում»:

Թե երբ կանցկացվի սահմանադրական հանրաքվեն, Գագիկ Հարությունյանը դժվարանում է կանխատեսել, բայց կարծում է, որ հանձնաժողովն իր մասով աշխատանքն  աշնանը ավարտած կլինի:

Ցուցադրել ավելի
Back to top button