Հասարակություն

Աշոտ Գիլոյան.Համայնքների խոշորացման արդյունքները կերեւան մի քանի տարի հետո

arminegevorgyan
Այս տարի առաջին անգամ համայնքների խոշորացման հարցով ՀՀ 22 համայնքներում` երեք փնջում` Դիլիջանի, Թումանյանի և Տաթևի անցկացվեց տեղական հանրաքվե: ՀՀ Տարածքային կառավարման և արտաքին իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այդ երեք փնջերում բնակիչները տվել են դրական պատասխան`իհարկե եղել են նաև համայքներ, ովքեր դեմ են արտահայտվել խոշորացման ծրագրին: Աշոտ Գիլոյանը հորդորել է սպասել, առաջին արդյունքները  ըստ նրա արդեն տեսանելի կլինեն մեկ երկու տարի հետո:


Տարածքային կառավարման նախարարությունն այս տարի իրականացնելու է համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի երկու տարբերակ՝ ծրագրային և վարչական, Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում և Տաթևում, ընդհանուր առմամբ 14 համայնքներում:  Համայնքների խոշորացման ծրագրով առաջին հերթին պետք է լուծվի փոքրաթիվ՝ 30, 40, 50 բնակիչ ունեցող համայնքներին տրվող դոտացիաների հարցը: «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի համաձայն` համայնքները պետությունից դոտացիա են ստանում՝ աշխատակազմերի պահպանման և այլ համայնքների ծախսեր հոգալու համար:

«Դոտացիան գնում է «չեղած» համայնքի եղած աշխատակազմի պահպանմանը, ինչը նոնսենս է: Երբ այդքան խոսում ենք համայնքների խոշորացման մասին, դրանով, առաջին հերթին, կազմակերպչական իմաստով պետք է այդ խնդիրը լուծվի: Չի կարող լինել համայնք, որը մշտական բնակչություն չունի, կամ տարվա մեծ մասն այնտեղ մշտական բնակչություն չի ապրում, բայց մենք այդ համայնքում  աշխատակազմ ենք պահում, ասում է տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Մայիսի 17-ին երեք  մարզերի մի շարք համայնքներում, այսպես ասած` երեք փնջում` Դիլիջանի, Թումանյանի և Տաթևի անցկացվեց  է տեղական հանրաքվե թե արդեյոք բնակիչնեը համաձայն են խորոշացման ծրչագրին, թե ոչ: Կառավարությունն ասում է, որ այս հարանքվեն պարզապես արվում է բնակիչների  տրամադրությունը ստուգելու համար: Պարզվեց որ երեք մարզերում անցկացրած հանրաքվեի  արդյունքերում  գյուղացիների մեծամասնությունը համաձաւյն է խոչոշոցման ծրագրին:  Չնայած մինչ հարքվեին  Ռադիոլուրի հետ զրույցում նրանք նշում էին, որ այդքան էլ տեղեկացված չեն  խոշորացման ծրագրից ու պարզապես  քվերակելու են ինչ –ինչ հանգամանքերից ելնելով:

Իրականում համայնքների խոշորացումը շատ հարցեր է լուծելու և առաջին հերթին կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրը, այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Տարածքային կառավարման և արտաքին իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Ներկայում Հայաստանում 915 համայնք գոյություն ունի, այս թվից շուրջ 450-ը ունեն մինչև 1000 բնակիչ, շուրջ 200 համայնք ունի մինչև 300 բնակիչ: Եվս 100 համայնք ունի մինչև 50 բնակիչ: Բայց այսօր ասել, թե քանի համայնք կունենանք խոշորացման արդյունքում որևէ մեկը չի կարող: Ա.Գիլոյանը հորդորեց սպասել առաջին արդյունքները տեսանելի լինեն և մեկ երկու տարի  հետո:

Back to top button