Հասարակություն

Այսօր Կոմանդոսի ծննդյան օրն է

Այսօր նաև մեկ այլ մեծանուն  հայի՝ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի, նույն ինքը՝ Կոմանդոսի ծննդյան օրն է: Գեներալ-մայորն այսօր նշում  է ծննդյան 76-ամյակը, ինչի առիթով Հանրային ռադիոյի ողջ անձնակազմը շնորհավորում է նրան, մաղթում առողջություն, երկար տարիների կյանք ու նորանոր հաղթանակներ: Արկադի Տեր Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին: Ավարտել է Բաքվի հետևակային ռազմական ուսումնարանը, Լենինգրադի Տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան: Ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում: 1990 թվականին  զինվորագրվել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատին, 1991-92 եղել ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար:

Ղեկավարել է Տողի, Սարինշենի ազատագրական, Մարտակերտի, Հադրութի և այլ շրջանների ինքնապաշտպանական մարտերը: 1992-ին  նրա ղեկավարությամբ կազմվել է Շուշիի ազատագրման պլանը և 1992 մայիսի 8-9-ին իրագործվել «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը նվազագույն կորուստներով: Արկադի Տեր-Թադևոսյանը պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով: Պարգևատրվել է նաև ԼՂՀ բարձրագույն «ՈՍԿԵ ԱՐԾԻՎ» շքանշանով:

Ցուցադրել ավելի
Back to top button