Տնտեսական

Ամփոփվել է անասնաբուծության ու բուսաբուծության ոլորտի անցած մեկ տարին

hasmikdilanyan
Անասնաբուծության ու բուսաբուծության ոլորտի անցած մեկ տարին՝ մեկ ասուլիսում: Գյուղատնտեսության նախարարի տեղակալներն այսօր հանդիպել են լրագրողների հետ: Նրանք ընդգծել են, որ գյուղատնտեսության համար տարին բարենպաստ է, ցրտահարության դեպքեր չեն գրանցվել, խոշոր ծավալի կարկտահարություն նույնպես:  Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, սակայն,  տեղեկացրել է, որ օրեր առաջ  ՀՀ մի քանի մարզերում  փոքր ծավալի կարկտահարության դեպքեր, այդուհանդերձ,  գրանցվել են: 12 համայնքներում  այժմ  վնասներն են հաշվարկվում:

 

Արդեն մի քանի տարի է, ինչ կառավարությունը գյուղատնտեսության ոլորտին հատուկ ուշադրություն է դարձնում՝ մատչելի գնով պապարտանյութ ու գյուղվարկեր, աջակցության տարբեր մեխանիզմներ, գոհ են արդյո՞ք գյուղացիներն այս աջակցություններից, թե ոչ, կարծիքները տարբեր են: Գյուղատնտեսության ոլորտի  պատասխանատուները  տարին բարենպաստ են համարում, գարնանն ու աշնանը  բնական պրոբլեմներ  գրեթե չեն եղել այս տարի, գրեթե, քանի որ օրեր առաջ  ՀՀ մի քանի մարզերում  փոքր ծավալի կարկտահարության դեպքեր, այդուհանդերձ,  գրանցվեցին:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի  փոխանցմամբ,  12 համայնքներում  այժմ  վնասներն են հաշվարկվում:  Պտղի արտադրության ծավալները նախորդ տարվա համեմատ բնականաբար կավելանան: Սամվել Գալստյանը, ով ոլորտում է արդեն 40 տարի, խոստովանում է.« 40 տարվա  գյուղատնտեսությունում աշխատանքային փորձը, որից 12 արդեն նախարարությունում եմ,   ծիրանի այսպիսի  բերք ես չէի տեսել: Հիանալի բերք ամբողջ Արմավիրի մարզում, հա-ի միջին բերքի մասին չեմ ուզում խոսել, բայց իդելական վիճակ կա պտղաբուծության և մնացած բոլոր ոլորտների հետ կապված»:

Լոլիկի ցեցի դեմ պայքարն էլ արդյունք տվել է, ֆերոմոնային թակարդներն աիրդեն իսկ ներ են կրվել, 9.24 հա տարածքում խաղողի այգիներում   հայտնաբերվեց  ֆիլոքսերիա  հիվանդությունը: Արմավիրի մարզի չորս համայնքներում այգիների քանդման աշխատանքները արդեն սկսվել են, ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ էլ պետք է որ չլինեն: Մեր երկրում զարգանում են Ջերմոցային տնտեսությունները նույնպես:

«ՀՀ-ում  80,2 հա-ի վրա կառուցվել են  ժամանակից տեխնոլոգիաներով  ջերմոցային տնտեսություններ, եթե  նախկինում միավոր  մեկ քառակուսի մետր տարածքից  առավելագույնը 20 կգ  բերք էր սպասվում, այժմ  50-60 կգ բերք է ակնկալվում»:

Թռչնաբուծություն, խոզաբուծություն, տավարաբուծություն և ոչ միայն: Ոլորտի բոլոր  ճյուղերը անցած մեկ տարվա ընթացքում աճ են գրանցել: Ընդհանուր առմամբ, անսանաբուծությունը գյուղատնտեսությունում  ապահովել է  ՀՆԱ-ի 39 տոկոսը: Գյուղատնտեսության նախարարությունում    բոլոր տեսակի կենդանիների գլխաքանակի ավելացում է արձանագրվել  շուրջ 1,7-4,1տոկոսով: Ընթացիկ  տարվա տվյալներով  կաթի արտադրությունն ավելացել է  6,6տոկոսով, մսինը՝  4,1 տոկոսով, տոկոսով ձկան արտադրությունը՝ 49 տոկոսով: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գրիշա Բաղյանը թվերը ներկայացնելիս չի մոռանում շեշտել՝«Դա մեր կատարած աշխատանքի,  գյուղացու կատարած  աշխատանքի արդյունքն է, ստեղծվել են այնպիսի հիմքեր, որը մեզ թույլ է տալիս ասելու, որ գյուղատնտեսության անասնապահության ճյուղը հաստատուն քայլերով առաջ է ընթանում՝ և ընթացիկ տարին, և հաջորդ տարին ևս ապահովելու է գյուղատնտեսական, անասնաբուծական մթերքների արտադրության աճ»:

Անասնապահական կոոպերացիաներ  ու  կաթ  վերամշակողների միություն, սրանք էլ են  ստեղծվել նախորդ մեր տարվա ընթացքում, նախարարի տեղակալը  կաթի գների տատանումները առաջարկի   ու պահանջարկի ավելացմամբ է  պայմանավորում: Վստահեցնում է՝ փնտրել ու գտել են կաթի մթերման խելամիտ գին, այն կպահպանվի մինչև մայիսի վերջ, հետո արդեն  խնդրով կզբաղվեն միությունները:

Back to top button