Քաղաքական

Ադրբեջանն ընդունեց Ռիգայի հռչակագիրը ԵՄ ղեկավարների եւ Ալիեւի հեռախոսազրույցից հետո

Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովում սկանդալը, որի առիթը Ադրբեջանի վարքագիծն էր, հարթվել է։

Ըստ yerkir.am- ի` եվրոպացի դիվանագետների եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած հեռախոսային բանակցություններից հետո Բաքուն, ի վերջո, համաձայնել է ստորագրել հայտարարությունը` կից ներկայացնելով իր վերապահումները։

Ճշգրիտ հայտնի չէ, թե ինչ վերապահումներ են դրանք, սակայն ենթադրվում է, որ վերաբերելու են Ղարաբաղյան խնդրին։

Ցուցադրել ավելի
Back to top button