Հասարակություն
Քաղաքացիներին հուզող հարցերը՝ կառավարության հերթական նիստում


Անդրադարձ՝ քաղաքացիներին հուզող հարցերին, Սիրիայում տիրող իրավիճակին ու ոչ միայն: Այսօր կայացել է կառավարության հերթական նիստը: Գործադիր մարմնում որոշել են ամբողջովին թվային հեռարձակման անցնել ոչ թե այս տարվա հուլիսի 1-ից, այլ 2016-ի հունվարի 1-ից: Կառավարության որոշմամբ, Գլենդել Հիլզին կփոխարինի «Ի ԷՄ ՍԻ» ընկերությունը: Այսօր հաստատվել է նաև, որ 16 մլն դրամով Արմավիրի մարզում չորս նոր հակակարտային կայան կկառուցվի, իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նոր գրասենյակ կունենա: Դե իսկ նիստի վերջում վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին մայիսի 31-ին ժամը 12.30-ին հրավիրել է ներկա գտնվել Արտաշատ քաղաքի եկեղեցու բացմանը: Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ եկեղեցու կառուցման նախաձեռնողն ինքն է եղել: