Հասարակություն

Վերջին շրջանում Հալեպից Հայաստան է ժամանել մոտ 200 մարդ

hasmikdilanyan
ՀՀ սփյուռքի նախարարությունը դիվանագիտական ծառայությունների և Հալեպում գործող հայկական համայնքների հետ ամենօրյա կապի մեջ, որոնք նաև մշտական օգնություն են ցուցաբերում մեր հայերանակիցներին: Այդ մասին կառավարության նիստում տեղեկացրել է  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ անդրադառնալով  Սիրիայում տիրող  իրավիճակին ու սիրիահայերի խնդիրներին:

«Ցավոք, Հալեպում իրավիճակը վտանգված է: Վերջին մեկուկես ամիսներին Հալեպում զինյալների թիրախում են նաև քրիստոնեական շրջանները, ինչի հետևանքով ավերվեց Հալեպի Սրբոց Նահատակաց եկեղեցին: Զինյալները պայմաններ են դնում մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք արագ հեռանան տարածքից: Խնդիրները երեք ուղղությամբ են զարգանում. հալեպահայերի մի մասը տեղափոխվում են Սիրիայի առավել անվտանգ տարածքներ, մի մասը դուրս է գալիս Հալեպից, իսկ մյուս մասը շարունակում է այնտեղ: Ներկայում խուճապային տրամադրություններն անցել են, վերակագնվել է ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- հայտարարել է սփյուռքի նախարարը:

Նրա տեղեկացմամբ՝ վերջին շրջանում Հալեպից Հայաստան է ժամանել մոտ 200 մարդ: ՀՀ սփյուռքի նախարարությունը գումարել է միջգրետաչական հանձնաժողովի նիստ, հասկանալու, թե ինչ կարող են անել և  ինչպես աջակցել մեր հայրենակիցներին: Հրանուշ Հակոբյանը հանդիպել է նաև բարեգորական կառույցների, ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի հետ, ճշտել, թե ինչ հնարավորություն կա սիրիհայերին օժանդակություն ցուցաբերելու համար:Սիրիահայերի խնդիրները սփյուռքի նախարարը երեք  խմբի է բաժանել.

«Առաջին խնդիրը բնակարանի հարցն է, որովհետև նրանք հիմնականում ցանկանում են հաստատվել Երևանում: Բնակվարձի հետ կապվախխ խնդիրը ՄԱԿ-ի գրասենյակի և բարեգրծական կառույցների օժանդակությամբ լուծվել են: Էկոնոմիկայի նախարարության հետ այժմ ակտիվացնում ենք փոքր բիզնեսի կազմակերպանն օգնելու գործողությունները, որպեսզի նրանց համապատասխան վարկեր տրամադրվեն: Խնդրում ենք գործատուներին, որ առավել հեշտությամբ սիրիահայերին ընդունեն աշխատանքի»:

Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ սիրիահայերի մոտ առկա են նաև հոգեբանական և առողջական այլ խնդիրներ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ քննարկվել է խնդիրը և սիրիահայերին օգնություն կցուցաբերվի պետպատվերի շրջանակում: Միաժամանակ, նախարարը նշել է, որ սիրիահայ երեխաների թիվը ՀՀ-ում ևս գնալով ավելանում է և կառավարությունը կկարողանա 300-ից ավելի երեխաների ամառային հանգիստը կազմակերպել ճամբարներում:

Տեղեկացվել է  նաև, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն առաջիկայում կայցելի Սիրիա՝ ծանոթանալու իրավիճակին: Սիրիայում կլինեն նաև պատգամավորների խումբ: Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ իրենք պայմանվորվել են նաև սփյուռքյան շատ կազմակեպրությունների հետ՝ Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button