Հասարակություն

Պրակտոլոգներն ստեղծում են իրենց ասոցիացիան եւ նշում Հայաստանում ձեւավորման 40- ամյակը

Այս տարվա  մարտի 20-ին  կազմավորվել է  Պրոկտոլոգների  ասոցիացիան, իսկ այսօր արդեն հրավիրել է նորաստեղծ ընկերակցության անդրանիկ նիստը։ Այն նվիրված է Հայաստանում  պրոկտոլոգիայի ձեւավորման 40-ամյակին:

1975 թվականին  պրոկտոլոգ, բժշկական գիտություններիչ դոկտոր Լեմիկ Նազարովի ջանքերով՝ Հայաստանում բացվում է պրոկտոլոգիական դպրոց, որի սաներն այսօր շարունակում են  բժշկապետի  գործունեությունն ու հայկական  բժշկագիտության մեջ զարգացնում  այս ճյուղը:

Պրոկտոլոգիան հաստ աղու հիվանդությունների  շարքն է: Պրոկտոլոգների ասոցիացիայի նախագահ  Ալեքսանդր Աղավելյանը նշում է, որ  այս ուղղությամբ՝ հատկապես  հաստ և ուղիղ աղիքների հետ կապված  վիրահատական միջամտություններում  ձեռքբերումներն   առավել քան   տեսանելի են:

1999 թվականին պրոկտոլոգ  Աղավելյանը ոլորտում  իր  նորամուծություններն առաջադրել  ու այդ ուղղությամբ կատարել մոտ 40 վիրահատություն: Ըստ մասնագետի՝ մատուցվող ծառայություններն այսօր  հասու են մեր  քաղաքացիների գրպանին: Հաստաղու  մեկ վիրահատությունն  արժե  մոտ մեկ միլիոն դրամ։

Ցուցադրել ավելի
Back to top button