Միջազգային

Ուկրաինան ռուս զինծառայողների տարանցումը դեպի Մերձդնեստր կարգելի

Ուկրաինայի Գերագույն ռադան ուժը կորցրած է ճանաչել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրը, այդ թվում՝ իր տարածքով ռուսական զինծառայողների տարանցումը Մերձդնեստր, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»։

Ռուսաստանի Պետդումայում արդեն արձագանքել են այս որոշմանը։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կոմոեդովը հայտարարել է, որ պետք է այժմ մտածել՝ ինչ անել։ «Մենք Մերձդնեստրն ու Մոլդովան չենք կարող լքել։ Ինչպես տղամարդը կասի՝ պետք է տեսնել՝ այդ գաղափարը ավազի վրա՞ կգրվի, թե՞ ոչ»,- ասել է Կոմոեդովը։

Ցուցադրել ավելի
Back to top button