Քաղաքական

ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանում հայ խորհրդարանականները խոսել են ԼՂ խնդրի մասին

arminegevorgyan
Մայիսի 15-ից 18-ը Բուդապեշտում կայացել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որին մասնակցել են հայ խորհրդարանականները: Պատվիրակության կազմում են եղել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Այսօր խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը առավելապես կարեւորել է վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության ու քաղաքական հարցերի հանձնաժողովներում քննարկումները: Քաղաքական հանձնաժողովում քննարկումների ժամանակ խոսք է եղել նաեւ ԼՂ-ի խնդրի մասին: Մասնավորաբար, կոնֆլիկտի հանգուցալուծումը ներկայացվել է Ռուսաստանի դերակատարման տեսանկյունից:

Ցուցադրել ավելի
Back to top button