Տնտեսական

Հունիսի 15- ից կվերսկսվի Երեւան- Բաթումի երթուղին

Հունիսի 15- ին վերսկսվում է Երեւան- Բաթումի- Երեւան երթուղին, հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ- ից։ Տոմսերն արդեն վաճառվում են, գնային էական փոփոխություններ չկան։

Գնացքը Երեւանից մեկնելու է ժամը 15:30-ին:

Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը 15 ժամ 40 րոպե է, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե։

«Հարավկովկասյան երկաթուղու» տվյալներով՝ 2008 թվականի հետ համեմատ՝ 2014  թվականին «Արմենիա»  ֆիրմային գնացքի ուղևորների թիվն աճել է 538%-ով՝ 8,6 հազարից մինչև 46 հազար:

Ցուցադրել ավելի
Back to top button