Ցեղասպանություն 100Քաղաքական

Հայոց ցեղասպանությունն ավարտված չէ . թուրքագետ

alisagevorgyanannanazaryan
Հայոց ցեղասապանությունն ավարտված չէ, քանի որ Թուրքիայում այսօր էլ շարունակվում է հայկական մշակութային ժառանգության յուրացումն ու ոչնչացումը: Ինչպիսին պետք է լինի մեր դիրքորոշումը, ինչպես պահպանել մեր մշակութային ժառանգության բեկորները. հարցերի պատասխանները՝ «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:

 

1948 թվականին ընդունված «Ցեղասպանության կոնվենցիայի» հեղինակ Ռաֆայել Լեմկինը ժամանակին մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի փաստաթղթում ներառվի «մշակութային ցեղասպանություն» եզրը: «Ինչ-ինչ պատճառներով այն դուրս մնաց փաստաթղթից, բայց ձևակերպումն այսօր լայնորեն օգտագործվում է գիտական, քաղաքագիտական շրջանակներում, երբ ամբողջությամբ ներկայացվում է այն, ինչ կոչվում է ցեղասպանություն»,-ասում է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

Հղում է կատարում կանադացի մշակութաբան Սառա Մեհարգին, ում  վերջին տարիներին շրջանառության մեջ դրած թեզի համաձայն ցեղասապությունը կարելի է իրագործել  ոչ միայն ազգի, էթնիկ խմբի ֆիզիկական ոչնչացման միջոցով, այլև նրա ինքնությունը ոչնչացնելով:

Այն որ Թուրքիան զբաղված է մշակութային հանիբալիզմով, մեզ համար գոնե ակնհայտ է: Մշակույթների յուրացման քաղաքականությունն այս երկրում պաշտպանված է օրենքներով: Անուշ Հովհաննիսյանը նշում է 1980-ականներին ընդունված թուրքիայի սահմանադրության մեջ ամրագրված համապատասխան հոդվածը, որի համաձայն պատիժ էր սահմանում բոլոր  նրանց համար, ովքեր կփորձեին նսեմացնել թուրք ժողովրդի նվաճումները և դրանք կվերագրեն որևէ այլ ազգի:

Հայոց ցեղասապանությունն ավարտված չէ, քանի որ Թուրքիայում այսօր էլ շարունակվում է հայկական մշակութային ժառանգության յուրացումն ու ոչնչացումը: Ինչպիսին պետք է լինի մեր դիրքորոշումը, ինչպես պահպանել հայկական  մշակութային ժառանգության մազապուրծ բեկորները: Ըստ թուրքագետի պետք է արձագանքել յուրաքանչյուր դեպքի: Ինչու չէ, օգտագործել նաև Թուրքիայում բնակվող ծագումով հայերի ներուժը: «Միջազգային օրերնքներն այս ոլորտում առայժմ արդյունավետ  չեն, դրանք նման են բժշկի, որը կարող է միայն ախտորոշել հիվանդութունը, բայց հիվանդության վրա ազդելու որևէ միջոց չունի»,-ասում է թուրքագետը:

«Սասուն» ազգագրականն երգի-պարի համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանի համոզմամբ, մշակութային ժառանգությունը պահպանելու համար մենք պետք է դառնանաք այդ մշակույթի կրողները, որովհետև չափազանց հեշտ է կորցնել այն, ինչ անծանոթ է: Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության յուրացման, ոչնչացման քաղաքականությունն ու դրան դիմակայելու հնարավոր միջոցները:

Ցուցադրել ավելի
Back to top button