Հասարակություն

Կառավարությունն այսօր

hasmikdilanyan
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նոր գրասենյակ կունենա

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նոր գրասենյակ կունենա: Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն այսօր գործադիրի նիստում նախագիծ է ներկայացնելու, որով առաջարկելու է Հինգ տարի ժամանակով ու վարձակալական պայմաններով Երևան քաղաքի Հանրապետության 47 հասցեում տարածք կտրամադրի Բարգավաճ Հայաստան կուսակցությանը: Վարձակալությունից գոյացած վարձավճարները նախագծի համաձայն, ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Թվային հեռարձակման անցման ժամանակաշրջանը  մեկ տարով հետաձգվեց

ՀՀ-ում անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման ժամանակաշրջանը այս տարվա հուլիսի մեկից կտեղափոխվի 2016թ հունավրի մեկը: Հիշեցնենք, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նախաձեռնությունը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ։ Համաձայն գործող օրենքի, 2010 թվականի հուլիսի 20-ից մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը համարվում է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման ժամանակաշրջան, որի ընթացքում պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմամբ իրականացվում է աստիճանական (ըստ Հայաստանի Հանրապետության առանձին մարզերի) անցում թվային հեռարձակման: ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության կողմից կառուցված է թվային հեռուստահեռարձակման ցանցի 90 տոկոսը, որը ավարտին կհասցվի և ամբողջությամբ պատրաստ կլինի շահագործման մինչև սույն թվականի հուլիսի 1-ը, ընդ որում ներկայումս իրականացվում է նաև թվային հեռարձակում, որը հասանելի է ՀՀ բնակչության 90 տոկոսին: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող` անալոգային հեռարձակումից թվային հեռարձակմանն անցումը վեց ամսով երկարաձգումը հնարավորություն կտա հստակեցնել ՀՀ վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման շրջանակներում սոցիալական ծրագրի մոտեցումները և միևնույն ժամանակ անալոգայինից թվային հեռարձակմանը անցման գործընթացը դարձնել ավելի սահուն և ամբողջական: Այն հնարավորություն կտա նաև ապահովել հանրության առավել արդյունավետ իրազեկում:

ԵՏՄ մաքսային օրենսդրության մեջ փոփոխություն կկատարվի

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային օրենսդրության և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրով սահմանված պահանջների ապահովման նպատակով, կառավարությունն այսօր փոփոխություններ կկատարի իր նախկին որոշումներից մեկում և մաքսային հսկողության տարածքների կազմակերպիչներին կճանաչի որպես ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչներ: Նշենք, որ Նախքան «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում ՀՀ Մաքսային օրենսգրքի համաձայն գործում էին մաքսային հսկողության տարածքի կազմակերպիչներ: Նշված պայմանագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային օրենսդրության պահանջների պահպանման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նշված մաքսային հսկողության տարածքների կազմակերպիչներին ճանաչել որպես ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչներ:

«ԼԱԿՈՒԶԵՌ ՀԱՅԱՍՏԱՆ» ՍՊԸ-ին  «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն կտրամադրվի

Կառավարությունն այսօր «ԼԱԿՈՒԶԵՌ ՀԱՅԱՍՏԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն կտրամադրի: Հիշեցնենք, որ ազատ տնտեսական գոտիներում գործունեություն իրականցնող տնտեսվարողներն աղատվում են հարկային բոլոր պարտավորություններին: «ԼԱԿՈՒԶԵՌ ՀԱՅԱՍՏԱՆ» ընկերությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում )` հատուկ տեխնոլոգիայով կոնյակի սպիրտի/կոնյակի դիստիլյատի կվերամշի ու կարտադրի: Ողջ արտադրանքն ի դեպ, նախագծի հիմնավորման համաձայն, արտահվելու է:

Գլենդել Հիլզին կփոխարինի «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն

Գլենդել Հիլզին կփոխարինի «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն: Մայրաքաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Տարարծքներում շինարարութուն իրականացնում էր Գլենդել Հիլզ ընկերությունը, որի նկատմամբ, պարբերաբար հարկադրված սնանկության դիմումներ են ներկայացվում: Սա անհնարին է դարձնում վերջինիս կողմից այդ տարածքների օրենքով սահմանված կարգով սեփականության օտարման գործընթացի իրականացումը : DataLex դատական տեղեկատվական համակարգի միջոցով պարզվել է, որ իրոք «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի վերաբերյալ հարուցված են մի քանի սնանկության վարույթներ: Մտահոգություններ կան, որը կարող է նախագծի իրականացաումը վտանգվել, ուստի և Երևանի քաղաքապետարանի ներկայացրած նախագծի հաձայան, առաջարկվում է ՀՀ կառավարության նախկին որոշումներում փոփոխություններ կատարել ու Գլենդել ՀԻլզ կազմակերպությունը փոխարինել «Ի ԷՄ ՍԻ» ընկերությանմբ: Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ սահմանել 2015 թվականի սեպտեմբերի 1-ը:

Երևանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից կբեռնաթափվի» քաղաքապետարանի առաջարկը

Մեկ այլ նախագծով էլ Երևանի քաղաքապետարանը կառավարությանն առաջարկելու է հաստատել Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Դավթաշեն-Աշտարակ) ճանապարհահատվածում առկա գույքերի և հողատարածքների նախնական ուսումնասիրման արդյունքները: Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 19-ին ստորագրված վարկային համաձայնագրով իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Երևանի Բաբաջանյան-Աշտարակ և Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարական աշխատանքները: Նշված ճանապարհահատվածներում առկա գույքերի և հողատարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշման ընդունումից առաջ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել գույքերի և հողատարածքների նախնական ուսումնասիրման աշխատանքներ:

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մարտի 19-ին ստորագրված վարկային համաձայնագրի հիման վրա իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» ներդրումային ծրագրով նախատեսված Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու՝ Երևանի Բաբաջանյան-Աշտարակ և Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքերի և հողատարածքների սեփականատերերի շահերից և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց ճանապարհի կառուցման հատվածում գտնվող գույքերի և հողատարածքների օտարման, իսկ նախքան դրանց նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելը անհրաժեշտ է կատարել նախնական ուսումնասիրման աշխատանքներ, հաշվի առնելով, որ Երևան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը կտրուկ նվազեցնում է քաղաքում տրանսպորտի երթևեկության անվտանգության մակադակը, նպաստում է խցանումների առաջացմանը, )հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանն ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված ճանապարհների կառուցումը կնպաստի Երևանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելուն, ինչի արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երևան քաղաքում ավտոճանապարհների բեռնաթափման խնդիրները:

Համահայկական խաղերի մասնակիցները կազատվեն մուտքի արտոնագրից

2015 թվականի օգոստոսի 2-ից 13-ը կայանալիք` համահայկական ամառային վեցերորդ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող մարզական պատվիակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:

10 մլն դրամ վարկ՝ Կենտրոնական բանկին

10 մլն դրամ վարկ՝ Կենտրոնական բանկին՝ Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող մատչելի վարկերի ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով: Գումարը բյուջետային վարկ է՝ մինչև 2019թ. հունիսի 15-ը մարման ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի մարումը 2016 թվականի հունիսի 15-ից սկսած կիսամյակային, իսկ հաշվարկվող տոկոսների վճարումը 2015 թվականի դեկտեմբերի 15-ից սկսած կիսամյակային մարումներով իրականացնելու պայմանով:

Back to top button