ԿարևորՔաղաքական

ԵՄ հանձնակատար. ԼՂ կարգավորման նոր մեթոդներ են պետք

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նոր մեթոդներ կիրառեն Լեռնային Ղարաբաղի հակաարտությունը լուծելու համար, Ռիգայում հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, պաշտոնյան նշել է, որ  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գոյություն ունի վաղուց: «ԵՄ-ն փորձում է անել ամեն բան հակամարտության լուծման համար: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նոր մեթոդներ օգտագործեն ճգնաժամը հաղթահարելու համար»,- ասել է Հանը՝ նշելով  Բալկանների օրինակը, որտեղ, նրա խոսքով, միջսահմանային համագործակցության ականատեսը եղանք։

«Գուցե նման համագործակցություն հնարավոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև: Նախագիծն առաջին հերթին անհրաժեշտ է  երկրների միջև վստահություն ստեղծելու համար»,- ասել է ԵՄ հանձնակատարը՝ տեղեկացնելով, որ Եվրամիությունն առաջիկայում  մտադիր է  Հարավային Կովկասում զարգացնել միջսահմանային համագործակցությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button