Քաղաքական

Աշոտ Ղուլյանը վերընտրվել է ԼՂՀ ԱԺ նախագահ

Այսօր, ԼՂՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման անդրանիկ նիստում որը, ԱԺ կանոնակարգի համաձայն, վարում է խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Արպատ Ավանեսյանը, 28 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Աշոտ Ղուլյանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, այս պահին ընթանում է ԱԺ փոխնախագահի ընտրությունը, որի համար առաջադրվել է 1 թեկնածու` ՀՅԴ կուսակցության պատգամավոր Վահրամ Բալայանը:

Ա.  Ղուլյանը եղել է  նաև ԼՂՀ  4-րդ և 5-րդ Ազգային ժողովի  նախագահը։

Նշենք, որ 2015 թվականի մայիսի 3-ին կայացել է ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները։ Արդյունքում, համամասնական ընտրակարգով ԱԺ-ում ընդգրկվել են «Ազատ հայրենիք» ( բոլոր կուսակցություններին քվեարկածների 47,5 տոկոսը), ԱԺԿ (19,1 տոկոս), ՀՅԴ (18,81 տոկոս), «Ազգային վերածնունդ» (5,38 տոկոս) և «Շարժում-88» (6.93 տոկոս) կուսակցությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button