Ուկրաինայում ՀՕՊ համակարգեր կարող են հայտնվել


Ուկրաինայի տարածքում հնարավոր է տեղակայվեն հակաօդային պաշտպանության համակարգեր:Կիևը կսկսի հարցի շուրջ խորհրդակցություններ, եթե Ղրիմում միջուկային զենք հայտնվի։
Ուկրաինայի անվտանգության խորհրդի և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ բանակցությունները համակարգերի տեղակայման շուրջ կարող են մեկնարկել մոտ ապագայում: «Կիևը տեղեկություն ունի, որ Ռուսաստանի իշխանությունները Ղրիմում մտադիր են Ту-22М3 ռմբարկոծիչների գունդ տեղակայել, որոնք հագեցած կլինեն հրթիռային հարվածներ հասցնելու համար նախատեսված զինատեսակներով: Ցավոք սրտի՝ մեր մտավախությունները հիմնավոր են»,- Ուկրաինֆորմի փոխանցմամբ՝ ասել է Տուրչինովը:
Կրեմլից խոստացել են քայլեր ձեռնարկել ամերիկյան հակաօդային պաշպանության համակարգերից պաշտպանվելու համար:Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ եթե Ուկրաինան իսկապես տեղակայի հակաօդային պաշտպանության համակարգեր, Մոսկվան համարժեք կպատասխանի: Պեսկովը միաժամանակ հերքել է մեղադրանքները, որ Ռուսաստանը Արևմուտքի հետ դիմակայության սրացման դեպքում պատրաստ է միջուկային զենք կիրառել:
Արևմտյան մամուլում բազմիցս տեղեկություններ եի հայտնվել Մոսկվայի կողմից միջուկային զենքի կիրառման մտադրության մասին, Կրեմլից, սակայն, լուրերը պարբերաբար հերքվում են: Այդուհանդերձ՝ newsru.com –ը հիշեցնում է, որ վերջերս Ղրիմի մասին հետուստաֆիլմում նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել էր, որ անցյալ տարի, երբ Ղրիմում հանրաքվե էր անցկացվում թերակղզու ճակատագրի վերաբեյալ, Մոսկվան պատրաստ է եղել դեպքերի ոչ բարենպաստ զարգացման դեպքում միջուկային զինուժը բերել պատրաստականության: