Տնտեսական

Նաիրիտցիների հարցը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ

lusinevasilyan
Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձի պարտքի մարման հարցն այսօր ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորները կբարձրացնեն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ. խոստումը պատգամավորները տվել են այսօր ԱԺ շենքի մոտ բողոքի հերթական ակցիան անցկացնող նաիրիտցիներին: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասել է, որ նաև գրավոր հարցադրում են ուղարկել էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:  Երվանդ Զախարյանը խոստացել է պատասխանել վաղը:  ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն էլ նշել է, որ «Նաիրիտի» տնօրինությունը չի ներկայացրել այն ծրագիր, որը   պետք է մշակվեր և ներկայացվեր ԱԺ տնտեսական հարցերի ենթահանձնաժողովին։ Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձի պարտքի մարման հարցն այսօր ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորները կբարձրացնեն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ. խոստումը պատգամավորները տվել են այսօր ԱԺ շենքի մոտ բողոքի հերթական ակցիան անցկացնող նաիրիտցիներին: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասել է, որ նաև գրավոր հարցադրում են ուղարկել էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:  Երվանդ Զախարյանը խոստացել է պատասխանել վաղը:  ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն էլ նշել է, որ «Նաիրիտի» տնօրինությունը չի ներկայացրել այն ծրագիր, որը   պետք է մշակվեր և ներկայացվեր ԱԺ տնտեսական հարցերի ենթահանձնաժողովին։

 

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը օրերս խոսեց « Նաիրիտի»՝ ՀԲ-ի  կողմից  իրականացված տեխնիկական աուդիտի արդյունքների մասին, համաձայն որի ՝ գործարանի հետագա վերագործարկումը նպատակահարմար չէ:  Միքայել Մելքոնյանն այսօր  ԱԺ շենքի մոտ բողոքի հերթական ակցիան անցկացնող նաիրիտցիներին ասաց, որ չի կիսում այդ գնահատականը:

«Կտրուկ դեմ եմ, որովհետև այդ աուդիտը կատարվել է միջազգային խիստ ստանդարտների համաձայն, բայց Հայաստանի Հանրապետությունն այսօր այդ ստանդարտներով չի առաջնորդվում: Մեզ պետք էր տեխնիկական աուդիտ այն մասին, թե արդյոք ներդրումներ ունենալու դեպքում Նաիրիտը կարող է մրցունակ արտադրանք թողարկել: Մենք համոզված ենք՝ այո»:

Մելքումյանն ասաց, որ հետամուտ են լինելու, որ աուդիտի արդյունքները ստանան փաստաթղթային տարբերակով և կարողանան դրանց հիման վրա լսումներ կազմակերպել: Տեղեկացրեց նաև, որ «Նաիրիտի» տնօրինությունը որևէ ծրագիր չի մշակել ու չի ներկայացրել ԱԺ տնտեսական հարցերի ենթահանձնաժողովին, ինչպես ակնկալվում էր: Ինչ վերաբերում է աշխատավարձերի գծով կուտակված պարտքերի մարմանը, ապա  այս հարցում փոքր-ինչ որոշակիություն  է մտել նախարարի այն հայտարարությունից  հետո, որ «Նաիրիտի» գույքը գրավադրումից հանելուց հետո պարտքը կմարվի: Բայց նաիրիտցիներն ասում են, որ նախարաը երկու ժամկետ է նշել ՝ մինչև տարեվերջ և 2-3 ամիս:

Համակարգող խմբի անդամ Զոհրակ Հովհաննիսյան.«Համակարգող խմբի անդամը նաև ասում է, որ պարտքի մարումից հետո իրենց պայքարը չի դադարելու և դառնալու է գործարանի վերագործարկման համար պայքար՝ նկատի ունենալով այն առանցքային նշանակությունը, որ գործարանն ունեցել է և ունի Հայաստանի տնտեսության համար»:

Համակարգող խմբի անդամը նաև ասում է, որ պարտքի մարումից հետո իրենց պայքարը չի դադարելու և դառնալու է գործարանի վերագործարկման համար պայքար՝ նկատի ունենալով այն առանցքային նշանակությունը, որ գործարանն ունեցել է և ունի Հայաստանի տնտեսության համար:

Ցուցադրել ավելի
Back to top button