Հասարակություն

Հենապատի փլուզման պատճառով Վայքում ճանապարհը երկկողմանի փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ2)
139-րդ կմ-ում (Վայքի տարածաշրջան) մայիսի 20-ին՝ առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ներքին հենապատի փլուզում, որի պատճառով
ճանապարհի հողային պաստառը փլուզվել է մինչև ճանապարհի առանցքը: Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությունից, ճանապարհը երկկողմանի փակ է: Վայքի ճանապարհաշինական ընկերության  շինարարներն այժմ աշխատանքներ են տանում միակողմանի երթևեկություն
ապահովելու համար:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ցուցադրել ավելի
Back to top button