Հասարակություն
Հենապատի փլուզման պատճառով երկկողմանի փակված միջպետական ճանապարհը միակողմանի երթևեկելի է


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ2)
139-րդ կմ-ում (Վայքի տարածաշրջան) մայիսի 20-ին՝ առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ներքին հենապատի փլուզում, որի պատճառով
ճանապարհի հողային պաստառը փլուզվել է մինչև ճանապարհի առանցքը:
Խնդրին տրվել է ժամանակավոր լուծում. ճանապարհն այժմ միակողմանի երթևեկելի է: Վնասի չափերը գնահատելու, իրավիճակին սեղմ ժամկետներում լուծում տալու
նպատակով դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ պատկան
մարմինների մասնագետները:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: