Տնտեսական

Հայաստանն առեւտրային կապեր է ամրապնդում Ղազախստանի եւ Չինաստանի հետ

hasmikdilanyanalisagevorgyan
Երևանում այսօր մեկնարկել է հայ-ղազախական գործարար համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ առևտրարադյունաբերական պալատի ու Ղազախստանի Հանրապետության ներդրումների ու զարգացման նախարարության համատեղ ջանքերով: Նկատենք, որ սա Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո առաջին նմանատիպ համաժողովն է:  Հայաստանը  ոչ միայն Ղազախստանի հետ է առևտրական կապերը փորձում ամրապնդել, այլ նաև  Արևելքում Հայասատանի գործընկերային հարաբերությունները վերջին շրջանում լուրջ զարգացում են ապրում  մասնավորապես Չինաստանի հետ: Սույն թվականի մարտին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով Չինաստանի Ժողովրդական հանրապետությունում էր, որտեղ նա հանդիպեց  նախագահ Սի Ծինփինի հետ: Հայ-ղազախական ու հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մասին է «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձը:

Ցուցադրել ավելի
Back to top button