Միջազգային

Կատաղի պայքար` իրաքյան Ռամադիի համար

Իրաքը իշխանությունները դիմել են բնակչությանը՝ կոչ անելով միանալ բանակին և աջակցել Անբար գավառի շրջկենտոնն «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելու համար։

ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդն արդեն հայտարարել է, որ քննարկում է Իրաքի ցամաքային ուժերին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը: Ռամադին ահաբեկիչները գրավել էին, հակառակ նրան, որ ամերիկյան օդուժը սատարում էր իրաքյան բանակին քաղաքի համար մղվող պայքարում: Սպիտակ տունը, ըստ BBC-ի, Պենտագոնի հասցեին լուրջ մեղադրանքներ էհնչեցնում՝ Իրաքի իրավիճակը չափազանց լավատեսական լույսի ներքո ներկայացնելու համար:

Իրաքյան բանակին կիրակի չէր հաջողվել կասեցնել ահաբեկիչների առաջխաղացումը։ Ավելին՝ գրոհի պահին Ռամադիում եղել է էլիտար ստորաբաժանումների 5 հազար զինծառայող, սակայն նրանց չէր հաջողվել հետ մղել գրոհայիններին. նրանք հեռացել էին քաղաքից՝ վայր դնելով զենքը:

Հաղորդվել էր, որ Ռամադիում «Իսլամական պետությունն» սպանել էր ավելի քանի 500 խաղաղ բնակչի՝ հիմնականում կանանց երեխաների: Նրանցից շատերին ահաբեկիչները գլխատել էին:

Ցուցադրել ավելի
Back to top button