Քաղաքական

Խորհրդարանն ընդունեց Հանրաքվեի մասին օրենքում Դաշնակցության առաջարկությունները

lenabadeyan
Այսօր խորհրդարանը շարունակում է իր քառօրյա աշխատանքը: Կարգի համաձայն, քննարկումներից առաջ քվեարկության են դրվել երեկ քննարկված հարցերը: Առաջին ընթերցմամբ՝ 100 կողմ, 1 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու Դաշնակցության առաջարկած նախագիծը: Բարգավաճ Հայաստան խմբակցությունը նախագծին կողմ է քվեարկել կոնկրետ պայմանով:

Ձեռնպահ են քվեարկել ՀԱԿ-ը եւ Օրինաց Երկիրը: ՕԵԿ-ի պատգամավորները առաջարկներ էին երեկ ներկայացրել նախագծի վերաբերյալ եւ կողմ կքվեարկեն միայն դրանք՝ նախագծում ընդգրկելուց հետո, ասաց Հովհաննես Մարգարյանը:

Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը քվեարկությունից առաջ խոստացավ, որ հաջորդ շաբաթ՝ երեքշաբթի պատրաստ են կազմակերպել համատեղ քննարկում, բոլոր առաջարկներն ուսումնասիրելու համար: Խորհրդարանի այսօրվա աշխատանքում առանցքայինը՝ ՀՀ գլխավոր դատախազի  տարեկան հաողրդումն է, բայց մինչ այդ խորհրդարանը քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջեւ «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button