Քաղաքական

Դեսպան Սեկուտան կոչ է անում ԼՂ խնդրի կարգավորման կամք դրսեւորել

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հորդորում է ղարաբաղյան հակամարտության կողմերին այն կարգավորելու կամք դրսևորել:

«ԱՄՆ, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,-հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: Սեկուտան  տեղեկացրել է, որ  ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բանակցում են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ ընթացիկ տարում նախագահների հանդիպում կազմակերպելու նպատակով:

«Չմոռանանք, որ ձգձգված հակամարտությունը հանգուցալուծելու համար երկու երկրների ղեկավարները պետք է կամք դրսևորեն և քայլեր ձեռնարկեն համանախագահների առաջարկած գաղափարների հիման վրա»,- ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ասել է ամերիկացի դիվանագետը:

Ցուցադրել ավելի
Back to top button