Քաղաքական

Ծնողների դեմ բռնություններ, մարտի 1, Ավետիսյանների ընտանիք. Գլխավոր դատախազը՝ ԱԺ- ում

lenabadeyan

Այսօր ԱԺ- ում սկսվել է ՀՀ դատախազության 2014 թվականի հաղորդագրության քննարկումը: Հիշեցնենք, ԱԺ կանոնակարգ-օրենքում իրականացված փոփոխություններից  հետո՝ առաջին անգամն է, երբ երկրի Գլխավոր դատախազը հաղորդագրությամբ է հանդես գալիս խորհրդարանում, ինչից հետո պատգամավորները հնարավորություն են ստանում հարցերով դիմել նրան:

Գեւորգ Կոստանյանին հարց ուղղելու ցանկությամբ գրացվել է 24 պատգամավոր: Նրանք բոլորը հարցերը կհնչեցնեն վաղը, քանի որ օրվա վերջին նիստին ԱԺ- ում հարցուպատասխանի ժամն է՝ խորհրդարան է գալու կառավարությունը:

Պատգամավորներից հարց է հասցրել տալ միայն ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը՝ զոհված ազատամարտիկների մայրերի հանդեպ ոստիկանների կողմից ուժի կիրառման եւ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի քննության մասին։

Գեւորգ Կոստանյանը՝ զոհված զինծառայողների ծնողների դեմ ոստիկանության գործողությունների եւ մարտի 1- ի դեպքերի մասին

 

Աղմկահարույց մեկ այլ գործի՝ տարեսկզբին Գյումրիում Ավետրսյանների ընտանիքի սպանության եւ դրանից հետո հաջորդած դեպքերի առնչությամբ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ ստեղծվել է աննախադեպ մի իրավիճակ, ինչպիսին չի եղել ոչ Հայաստանի, ոչ էլ Ռուսաստանի իրավապահների պրակտիկայում։ «Մենք մեր գործընկերների հետ ինտենսիվ աշխատում ենք ստեղծված իրավիճակում գտնել տարբերակ, որը համահունչ է միջազգային իրավունքի պահանջներին»,- ասել է դատախազը։

Ինչ վերաբերում է համակարգային խնդիրներին, ապա գլխավոր դատախազը հավաստիացրել է՝ աշխատանքում առաջնային սկզբունքներն իր համար կոռուպցիայի եւ ոչ պրոֆեսիոնալիզմի դեմ պայքարն է, ինչպես նաեւ դատախազական չեզոքության եւ ապաքաղաքականության ապահովումը։

Դատախազական կորպուսից կեսից ավելին փոխվել է,  8 պաշտոնյա քրեական պատասխանատվության է ենթարկվել կաշառակերության պատճառով, տեղեկացրել է գլխավոր դատախազը: 1.5 տարվա պաշտոնավարումից հետո նա դեռ դժգոհ է արդարադատության համակարգի հանդեպ հասարակության վերաբերմունքից, ինչպես նաեւ  Եվրոպական դատարանում ընդդեմ ՀՀ կայացված վճիռների քանակից: Սրանք խնդիրներ են, որ դեռ լուծումներ են պահանջում:

Ցուցադրել ավելի
Back to top button