Մշակույթ

Արմեն Աշոտյան.«Ազգային երգ ու պար» առարկայի նպատակը ազգային արժեհամակարգի ձևավորումն է

sonahakobyan
Երևանի թիվ 200 հիմնական դպրոցում տեղի է ունեցել “Ազգային երգ ու պար” առարկայի փորձնական ծրագրին մասնակից 13 դպրոցների հաշվետու համերգը: Տարեվերջյան հաշվետու համերգին  բոլոր դպրոցները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքն ու ձեռքբերումները: Միջոցառմանը մասնակցել են  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այսօր «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագրին մասնակից դպրոցների տարեվերջյան հաշվետու համերգն էր, որի ընթացքում դպրոցները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքն ու ձեռքբերումները:

 

Ազգային երգ ու պարը հայ ժողովրդի հոգեկերտվածքն է և հայ ժողովրդի կենցաղի անբաժանելի մասը: Այս առումով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը անչափ կարևորում է այս առարկայի մուտքը դպրոց: Այն ոչ միայն կրթադաստիարակչական նշանակություն ունի, այլև հայրենասիրական և միասնականության: Հասմիկ Պողոսյանին գոհացրել է նաև այն հանգամանքը, որ առարկայի ներդրումն ուղեկցվեց բուռն քննարկումներով: Ի վերջո այդ բոլոր քննարկումների արդյունքում կձևավորվի այն դասական ձևաչափը, որով հետագայում կնթանան դասընթացները:

Ակնհայտ է, որ նախագիծն իսկապես հաջողված է: Նախագիծ, որն օգնելու է հարստացնել դպրոցներում ազգային ինքնության պահպանմանը միտված առարկայացանկը, հաշվետու համերգին նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նախագիծն իհարկե փորձնական և նոր ուսումնական տարվանից այս արդեն իսկ հաջողված փորձը տարածվելու է ևս մի քանի տասնյակ դպրոցներում: Տարեց տարի ընդլայնելով դպրոցների ցանկը, նպատակ ունենք այն ներդնելու հանրապետության բոլոր դպրոցներում, նշեց նախարարը: Նշենք, որ առարկան դասավանդվում է 5-7-րդ դասարաններում ֆիզկուլտուրայի դասաժամերին:

Սա երկարատև գործընթաց է և բնականաբար անխուսափելի են նաև խոչընդոտները, իր հերթին նկատեց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Դժվարություններ հիմանկանում տարեսկզբին ունեինք: Ժամանակի ընթացքում դասընթացները հունի մեջ ընկան և այսօր արդեն մասնակից դպրոցներից յուրանչուրն առնվազն 8 ազգային երգ ու պարի է տրապետում:

Եթե որոշ դպրոցներում էլ թերացումներ կան, մասնագետների պակասի պատճառով է, ոչ թե երեխաների, նշեց Գագիկ Գինոսյանը, վստահություն հայտնելով, որ ժամանակի ընթացքում այդ խնդիրը ևս կլուծվի:

 

Ցուցադրել ավելի
Back to top button