Միջազգային
Ալիեւը Ռիգա չի մեկնում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարող մասնակցել «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին, որը տեղի կունենա մայիսի 21-22-ին Ռիգայում, հայտնել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:
«Մինչ Եվրոպական խաղերի մեկնարկը քիչ ժամանակ է մնացել։ Այժմ վերջին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, Ադրբեջանի նախագահը խիստ հագեցած օրակարգ ունի: Այդ պատճառով Իլհամ Ալիև չի կարողանա մասնակցել գագաթաժողովին»,- Հասանովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Պաշտոնյան տեղեկացրել է, որ Ռիգայի գագաթաժողովին Բաքուն ներկայացված կլինի Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մակարդակով։