Սպորտ

Վրաստանի խորհրդարանը վաղ, թե ուշ կճանաչի Հայոց ցեղասպանությունը. վրացագետ

hasmikdilanyan
Չնայած Հայաստանի ու Վրաստանի քաղաքական վեկտորների ընտրությանը, երկու երկրների միջև առաջիկայում էլ կշարունակվի բարիդրացիական հարաբերությունները: Կանխատեսումը  վրացագետ Ալիկ Էլոյանցինն է, ում կարծիքով նաև վաղ, թե ուշ Վրաստանի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իսկ մինչ այժմ չճանաչելը, վրացագետը բացատրում է նրանով, որ Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է:

 

 

Դարեր շարունակ հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եղել, և դրանք հեռանկարում նույնպես պահպանվելու են,- կարծում է  վրացագետ Ալիկ Էլոյանցը: Երկու երկրներին չխանգարեց անգամ քաղաքական տարբեր վեկտորների ընտրությունը: Հիշեցնենք, Հայաստանը ընտրեց ԵՏՄ-ին անդամակցել ուղին, իսկ Վրաստանը՝ նախընտրեց ԵՄ: Եվ քանի որ  վրաց- ռուսական հարաբերությունների զարգացումը վերջին շրջանում դանդաղել է, ուստի և Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցությունը կօգնի  նաև  վրացի գործարարներին, որպեսզի վերջիններս  ավելի մատչելի պայմաններով մուտք գործեն ռուսական շուկա:

«Ասոցացման համաձայնգրի շրջանակներում գործելով վրացի արտադրողները որոշակի ֆինանսական աջակցություն կստանան»:

Հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններին չի խանգարում  նաև այն, որ Վրաստանը լավ հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, նաև այն, որ Վրաստանը փորձում է  ռազմական ոլորտում ամուր կապեր հաստատել վերոնշյալ պետությունների հետ. «Նոր իշխանությունները ադեկվատ են այս հարցին մոտենում, փորձում են չափը չանցնել»:

Վրացագետը հիշեցնում է, որ  Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը Թուրքիան է, և բնական է, որ շրջանառելով Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայում, Վրաստանը մեծ հարված կհասցնի իր տնտեսությանը: Ալիկ Էլոյանցը  վստահեցնում է, սակայն,  որ Հայոց ցեղասպնությունն առաջիկայում կընդունի նաև Վրաստանի խորհրդարանը:

Ցուցադրել ավելի
Back to top button