Միջազգային
Ռուսաստանն ու Հայաստանը փրկարարական կենտրոն բացելու մասին համաձայնագիր են ստորագրել


Ռուսաստանը և Հայաստանը մարդասիրական արձագանքման համատեղ փրկարարական կենտրոն կբացեն: Ria.ru-ին հայտնել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը: Նրա խոսքով՝ միջկառավարական կենտրոնի ստեղծման մասին որոշման ստորագրումը տեղի կունենա Մոսկվայում բացված «Համալիր անվտանգություն-2015» միջազգային սրահի շրջանակներում:
«Կկայանա ՌԴ կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև մարդասիրական արձագանքման ռուս-հայկական կենտրոնի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրում»,- ասել է Պուչկովը՝ հայտնելով, որ կենտրոնը կտեղայակվի Հայաստանի Գետարգել շրջանում:
«Այն թույլ կտա օպերատիվ և արդյունավետ կերպով արձագանքել երկու պետությունների սահմանամերձ տարածքներում, ինչպես նաև երրորդ երկրներում արտակարգ իրավիճակներին»,- ասել է պաշտոնյան: