Սպորտ

Պատանի բռնցքամարտիկները բարձր են պահում հայկական դպրոցի պատիվը

arammanukyan
Կաշվե ձեռնոցի հայկական դպրոցի պատիվը բարձր պահելու էստաֆետը մեր պատանի բռնցքամարտիկներինն է: Լվովում ընթացող ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունունում Հայաստանը ներկայացնում են 5 բռնցքամարտիկներ: Մարզիչներ Արման Հարությունյանի և Արտյոմ Սիմոնյանի գլխավորությամբ Հայաստանը ներկայացնում են 46 կգ քաշային Արման Գալստյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 57 կգ քաշային Արման Անտոնյանը,60 կգ քաշային Կորյուն Ասթոյանը և 66 կգ քաշային Ռոբերտ Պետրոսյանը:

Մրցումների մեկնարկային օրը ռինգ են դուրս եկել 3 հայ բռնցքամարտիկ, որոնցից 2-ը հաղթել են իրենց մրցակիցներին: Մեկնարկային փուլի արգելքը հաղթահարել են 46 կգ քաշային Արման Գալստյանը և 60 կգ քաշային Կորյուն Ասթոյանը: Տեղեկացնենք, որ պատանիների Եվոպայի առաջնությանը մասնակցում են 27 երկրի 200-ից ավելի մարզիկներ:

Ցուցադրել ավելի
Back to top button