Միջազգային

Չավուշօղլու. Թուրքիան չի ընդունում Ղրիմի անօրինական բռնակցումը

Թուրքիան, ինչպես նախկինում, չի ընդունում Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան,  Կիեւում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է gazeta.ua- ն։

«Մենք երբեք չենք ընդունել և չենք ընդունի Ղրիմի անօրինական բռնակցումը»,- ասել է նախարարը Ղրիմի թաթարների արտաքսման 71-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։ Նրա խոսքով՝ Թուրքիան կշարունակի դիտարկել Ղրիմի իրավիճակը և օգնել թաթարներին։ «Մեր ներկայությունը վկայում է, որ թուրք և ուկրաինացի ժողովուրդները միշտ եղել են Ղրիմի թաթարների հետ»,- ասել է Չավուշօղլուն։

Ցուցադրել ավելի
Back to top button