Միջազգային

Մոսկվան դեմ չէ, որ Վաշինգոտնը մասնակցի ուկրաինական կարգավորման քննարկումներին

ԱՄՆ ու Ռուսաստանը  Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարմամբ  զբաղվող «նորմանդական քառյակին» այլընտրանք են գտել:

«Վաշինգտոնն ու Մոսկվան պայմանավորվել են այլընտրանքային ձևաչափի շուրջ: Մոսկվան չի տեսնում «նորմանդական քառյակն» ընդլայնելու անհրաժեշտություն, սակայն դեմ չէ, որ Միացյալ Նահանգները երկկողմ ձևափափով մասնակցի քննարկումներին»,- ամփոփելով պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի այցը Մոսկվա՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Դիվանագետը հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ միջև կընթանա երկխոսություն ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ և միաժամանակ ընդգծել, որ «Նորմանդական քառյակը» կշարունակի աշխատանքը:

Անդրադառնալով քառյակի ձևաչափով առաջիկա  հանդիպման ժամկետներին՝ Կարասինը հրաժարվել է ստույգ օր նշել:

Հիշեցնենք, որ «Նորմանդական քառյակի» երկներն են Ռուսաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան և Գերմանիան:

Back to top button