Քաղաքական

Հավասար պայմաններ կողմ եւ դեմ քարոզչության համար. ԱԺ լսումներ

lusinevasilyan
Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքը: Խորհրդարանն այսօր միաձայն՝ 108 «կողմ»-ով, առանց դեմ ու «ձեռնպահ»-ի,  ընդունել է ԲՀԿ-ական պատգամավորների հեղինակած օրինագիծը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին»: Հեղինակներն առաջարկում են  բարձրացնել բանկային ավանդների հատուցման՝ օրենսդրությամբ երաշխավորված սահմանաչափերը՝ դարձնելով 5 մլն դրամ արտարժութային և 10 միլիոն դրամ  դրամային ավանդների համար: Գործող օրենսդրությամբ հատուցման սահմանաչափերը համապաստասխաբնաբար 2 և 4 միլիոն դրամ են: Հիշեցնենք, պետությունը ավանդների փոխհատուցում նախատեսում է այն դեպքում, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ:

«Հանրաքվեի մասին» օրենքն ընդունվել է 2001թ. և մինչ այսօր փոփոխվել է 4 անգամ: Փոփոխություններից վերջինը,  սակայն,   չի անդրադարձել այն կարգավորումներին, որոնք կատարվել են  Ընտրական օրենսգրքում 2011թվականին: Այս առումով ՝ երկու փաստաթղթերը հակասություններ ունեն: «Հանրաքվեի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներն առաջարկում են վերացնել այդ հակասությունները:

Ներկայացնելով նախագիծը՝ Արծվիկ Մինասյանը չի հերքել, որ 16 հոդվածներում առաջարկվող փոփոխությունները հիմնականում տեխնիկական խնդիրներ են լուծում՝ սկզբունքային հարցերը թողնելով ապագային:

«Նախագծում չկան նոր սկզբունքային մոտեցումներ եւ լուծումներ, որոնք այլ  քննարկման թեմա են: Դրանց ամբողջականությունը պայմանավորված է լինելու նաև սահմանադրության փոփոխություններով առաջարկվող եւ ընդունելի լուծումներով»:

Փոփոխություններից  մեկն, ի դեպ, նոր կարգավորում է նախատեսում:  Առաջարկվում է օրենքում ամրագրել, որ  հանրաքվեի դրվելիք նախագծին ոչ միայն կողմ, այլ նաև դեմ արտահայտվողների քարոզչության համար պետք է հավասրա պայմաններ ապահովել:

«Գործող օրենքի կարգավորումները  կառուցված են միայն կողմ քարոզչության իրականացման համար: Ստացվում է, որ դեմ արտահայատվողները նույն հնարավորությունը չունեն:  նախագծով առաջարկվում է, որ համայնքի ղեկավարները հավասար պայմաններ պետք է ապահովեն երկու կողմերի համար էլ»:

Ցուցադրել ավելի
Back to top button