Հասարակություն

ՀԱՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ-ում Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնը (նստավայրը` Կիև) նախօրեին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը կարևորել է հայ-հարավաֆրիկյան հարաբերությունների զարգացմումը և համոզմունք հայտնել, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի երկկողմ և բազմակողմ ձևաչափերում քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում իրականացվող համագործակցության խորացմանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Բասսոնն ասել է, որ ՀԱՀ-ը նույնպես մեծ կարևորություն է տալիս երկու երկրների միջև հարաբերություններին, և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքեր` համակողմանի փոխգործակցության զարգացումն առաջ մղելու համար:

Կարդացեք նաև
Close
Back to top button