Քաղաքական
Խորհրդարանական երկրորդ՝ համեմատաբար հանդարտ օրը


Երեկվա բուռն մեկնարկից հետո խորհրդարանն այսօր քառօրյան շարունակել է համեմատաբար հանդարտ պայմաններում: Նիստերի դահլիճում հիմնական քննարկումները ծավալվել են ՀՅԴ խմբակցության պատգամավորների հեղինակած օրինագծի շուրջ, որով փոփոխություններ են առաջարկվում «Հանրաքվեի մասին» օրենքում: Առաջարկները տեխնիկական բնույթի են, բայց առնչվում են նաև սահմանադրական բարեփոխումներին: Դրանց մասին խոսվել է նաև ԱԺ քառօրյաին զուգահետ ընթացող մեկ այլ՝ ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ժամանակ. այն այս անգամ հրավիրվել է Երևանում: Խորհրդարանական երկրորդ օրվա բոլոր մանրամասները՝ «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում: