Միջազգային

«Իսլամական պետությունը»՝ Բաղդադի մատույցներում

Շիաները խուճապի մեջ են. «Իսլամական պետության» ահաբեկիչներին Բաղդադ հասնելու համար մնացել է ընդամենը 100 կիլոմետր: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ իրաքյան շիա ռազմական խմբավորումները փորձում են փակել ճանապարհը, որն Իրաքի մայրաքաղաքը կապում է ավելի վաղ գրավված Ռամադի քաղաքի հետ:

Անբար գավառի շրջկենտրոնը ծայրահեղականները գրավել էի մի քանի օր առաջ: Իրաքյան բանակին չէր հաջողվել կասեցնել ահաբեկիչների առաջխաղացումը՝ հակառակ ամերիկյան օդուժի աջակցությանը: Ավելին՝ գրոհի պահին Ռամադիում եղել է զինվորական  էլիտար ստրոբաժանումների 5 հազար զինծառայող, սակայն նրանց չէր հաջողվել հետ մղել գրոհայիններին, նրանք հեռացել էին քաղաքից՝ վայր դնելով զենքը:

Հաղորդվել էր, որ Ռամադիում «Իսլամական պետությունն» սպանել էր ավելի քանի 500 խաղաղ բնակիչների, հիմնականում կանանց և երեխաների: Նրանցից շատերին ահաբեկիչները գլխատել էին:

Independent բրիտանական պարբերականը, Իրաքում ստեղծված իրավիճակին անդրադառնալով, այսօր գրում է, որ ստեղծած իրավիճակում Իրաքի իշխանությունները պետք է «Իսլամական պետության» դեմ պայքարին ներգրավեն շիա ռազմական խմբավորումները: Մինչդեռ՝ Guardian-ը գրում է, որ շիաներին չի հաջողվի հետ մղել ահաբեկիչներին:

Գաղափարին թերահավատորեն են մոտենում նաև ԱՄՆ իշխանությունները, քանի որ շիա աշխարհազորայիններին ակտիվորեն աջակցում է Իրանը։

Ցուցադրել ավելի
Back to top button