Միջազգային

Թուրքիան սկսում է Արեւելյան Անատոլիայի` Արեւմտյան Հայաստանի վերակառուցումը

Թուրքիայում մեկնարկել է «Արևելյան Անատոլիայում գործողությունների ծրագիր» նախագիծը, որը պետք է իրականացվի մինչև Թուրքիայի Հանրապետության հռչակման 100 ամյակը` 2023 թվականը, հայտնում է Ermenihaber- ը։

Ըստ թուրքական «Akşam» պարբերականի՝ ակնկալվում է, որ այդ նախագծի արդյունքում երկրի արևելյան Թունջելի (Դերսիմ), Էլազըղ (Խարբերդ), Բինգյոլ (Բյուրակն) և Մալաթիա նահանգներում պետք է ապահովվի տարեկան 2 մլրդ դոլարի արտահանման ցուցանիշ, կես միլիոն զբոսաշրջիկի այց և գործազրկության 8 տոկոս նվազում: Վերոհիշյալ չորս նահանգների արագ զարգացումն ապահովելու համար իրականացվող այդ ծրագրի շրջանակներում մինչև 2023թ. նախատեսվում է Չեթինքայա-Մալաթիա-Յոլչաթը- Էլազըղ-Դիարբեքիր (Տիգրանակերտ) ճեպընթաց գնացքի համար երկաթուղու կառուցումը, ինչպես նաև Սիվաս (Սեբաստիա)-Մալաթիա-Էլազըղ- Բինգյոլ-Թաթվան (Դատվան) երկաթուղու արդիականացման և նշյալ նահանգներում քաղաքային հեծանվային ճանապարհներ կառուցումը:

Բացի այդ՝ նախատեսվում է  Մալաթիա քաղաքի պատմության և քաղաքակրթությունների թանգարանի, բոլոր չորս նահանգներում գիտական կենտրոնների, կինոյի և թատրոնի շենքերի կառուցում: Զբոսաշրջության զարգացման նպատակով իրականացվելու են ճանապարհաշինական աշխատանքներ, ինչպես նաև՝ պատմական և կրոնական կառույցների բարեկարգումներ, որոնց թվում նաև՝ Բինգյոլի «Հայկական շուկան»: Նախագծի շրջանակներում տարածաշրջանում կխթանվի նաև անասնապահությունը, ձկնաբուծությունը և մեղվաբուծությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button