Թուրքիայում կրակել են երաժշտական մրցույթի մասնակցի գլխին


Թուրքիայում կրակել են 19-ամյա երգչուհի Մութլու Կայայի գլխին այն բանի համար, որ նա համաձայնվել էր հեռուստաընկերությունում մասնակցել երաժշտական մրցույթին: Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ն, աղջկան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 18-ին, Դիարբեքիր նահանգում: Հանցագործը ներխուժել է բակ, որտեղ ապրում է երգչուհին, եւ կրակել է վերջինիս ննջասենյակի պատուհանից: Աղջկա հայրը պատմել է, որ այդ պահին աղջիկը փորձեր էր անում, տեղեկացնում է BBC news-ը:
Ոճրագործին ձերբակալել են եւ տեղափոխել ոստիկանության բաժանմունք հարցաքննելու համար, փոխանցում է Al Arabiya-ն: Մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ Մութլու Կայան սպառնալիքներ էր ստացել այն բանից հետո, երբ անցել էր երաժշտական մրցույթի նախընտրական փուլը: