Մշակույթ

«Եվրատեսիլ-2015»-ի մրցութային առաջին փուլը՝ այսօր. ելույթ կունենա նաեւ Genealogy խումբը

Այսօր կայանալու է «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի ընթացքում ելույթ է ունենալու 16 երկրի ներկայացուցիչ: Այսօր ելույթ է ունենալու նաև Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը:

1. Մոլդովա
2. Հայաստան
3. Բելգիա
4. Նիդեռլանդներ
5. Ֆինլանդիա
6. Հունաստան
7. Էստոնիա
8. Մակեդոնիա
9. Սերբիա
10. Հունգարիա
11. Բելառուս
12. Ռուսաստան
13. Դանիա
14. Ալբանիա
15. Ռումինիա
16. Վրաստան

Հայաստանն «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթին այս տարի ներկայանում է նոր ձևավորված «Genealogy» խմբով՝ համախմբելով 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանի մասնակիցը համախմբում է թերթիկները: Եվրոպա աշխարհամասը ներկայացնում է ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը, Ամերիկան` Թամար Կապրելյանը, Աֆիկան` եթովպահայ Վահե Թիլբյանը, Ասիան՝ Ստեֆանի Թոփալյանը, Ավստրալիան՝ օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը, Հայաստանը՝ Ինգա Արշակյանը: Խումբը երգը կներկայացնեն «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: Երգի երաժշտության հեղինակն է Արմեն Մարտիրոսյանը, խոսքերինը՝ Իննա Մկրտչյանը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button