Քաղաքական

Գերմանիայում Հայաստանի նորանշանակ դեսպանը Աշոտ Սմբատյանն է

Հանրապետության նախագահի հրամանագրով Աշոտ Սմբատյանն այսօր նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան։

Նորանշանակ դեսպանը 46 տարեկան է, սովորել է Երեւանի պետհամալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել Գերմանիայում՝ նախ Դերզդենի տեխնիկական, ապա Լայպցիգի եւ Բեռլինի Հումբոլդթի անվան համալսարաններում։ Նա նաեւ աշխատել է Գերմանիայի մի շարք գիտական հաստատություններում, իսկ 1997 թվականից աշխատանքի անցել Գերմանիայում Հայաստանի դեսպանությունում։ Այդ թվականից էլ սկսել է նրա դիվանագիտական կարիերան։

Մինչեւ դեսպան  նշանակվելը նա եղել է Գերմանիայում Հայաստանի փոխդեսպան, ապա գործերի ժամանակավոր հավատարմատար։

Ցուցադրել ավելի
Back to top button