Գալուստ Սահակյան.«Էլեկտրաէներգիայի թանկացումը հարվածելու է բոլորի գրպաններին»


Խնդիրն այսօր հետևյալն է՝ կա արդյո՞ք էլեկտարէներգիայի սակագնի բարձրացման անհրաժեշտություն, եթե այո՝ ապա որքանով ՝ այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահը: Էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձարցնելու առաջարկը Գալուստ Սահակյանը իրատեաական չի համարել և նշել է, որ այդ թանկացումը հարվածելու է բոլորի գրպաններին, այդ թվում՝ տնտեսությանը:
«Ոչ թե ճնշումների մասին է խոսքը, այլ հասարակությանը ինչ-որ չափով հասկանալի դարձնելու: 17 դրամը, իհարկե, իրատեսական թիվ չէ: Եթե այդքան բարձրացում լինի և սպառումը ահավոր կքչանա, և շատ վտանգավոր վիճակ կստեղծի նաև տնտեսության համար: Եթե վիճակն այնպիսին է , ինչպես ընդդիմադիրներն են զգայական տերմիններով բնորոշում, ապա կոռուպցիոն ռիսկեր կան: Դրա համար պետք է քննարկվի, պետք է բոլոր փաստերը համադրվեն, իսկ խորհրդարանը դրա լիարժեք հնարավորությունն ունի»:
ԱԺ նախագահը չի բացառել, որ էլեկտրաէներգիայի թանկացման հարցով խորհրդարանական լսումները կազմակերպվեն հաջորդ շաբաթվա ընթացքում: Մինչ այդ, ըստ Գալուստ Սահակյանի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կհասցնի լիարժեք ծանոթանալ 4000 էջանոց հայտին: