Միջազգային

Բրյուսելում հանդիպում են ՌԴ ԱԳ նախարարն ու ՆԱՏՕ- ի ղեկավարը

Բրյուսելում  այսօր հանդիպում են Ռոսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթերթնեբերգը: Հանդիպումը կկայանա Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նստաշրջանի շրջանակներում: Օրակարգում երկկողմ հարաբերություններն են, ուկարիանական ճգնաժամը, ռազմական ոլորտում շփումների վերականգնման հարցը:

Նախօրեին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել էր, որ  Ռուսաստանին սպառնում են նոր պատժամրջոցներ, եթե «Մինսկ-2»- ի պայմանավորվածությունները չկատարվեն:

Ուկրաինական ճգնաժամի համատեքստում ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը դադարեցրել են երկխոսությունը։ Շփումների վերականգնման հարցն անցյալ տարեվերջին բարձրացրել էր Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դաշինքի անդամ երկների իր պաշտոնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Տեղեկացնենք նաև, որ նախօրեին Բրյուսելում Ռուսաստանի արտգործնախարարը բանակցություններ է վարել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button